«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում է արդիական:
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին Շենգավիթի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց 1-ամսյա կալանքի տանել Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով անցնող՝ 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որից հետո դատարանի մոտ կրքերը թեժացան, եւ զոհված զինծառայողների ծնողները փակեցին ճանապարհը:
Ողջ ոստիկանական համակարգը լցվել էր դատարանի մոտ` ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, ու ուշագրավն այն է, որ իջեւանցի Ցուցուլյանը եւս եկել էր հավաքին՝ մոռանալով, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալը չէ այլեւս, այլ ՆԳՆ նախարարի տեղակալն է՝ փրկարար ծառայության գծով:
Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում