Վերջին տարիներին Սիրուշոն կարծես թե անտեսել է հայաստանյան իր երկրպագուներին, քանի որ համերգներով հանդես է գալիս միայն արտերկրում: Իսկ Հայաստանում ելույթ է ունենում միայն որոշ հավաքական համերգների ժամանակ: Նրա երկրպագուներն այնքան են վրդովվել, որ Սիրուշոյի Facebook-ի էջում գրել են. «Այսօր դու կկորցնես մի երկրպագու, վաղը` տասը, մյուս օրը` բոլորին»: Սիրուշոն էլ իր մասնագիտությանը բնորոշ դիվանագիտական պատասխան է տվել` ասելով, որ շնորհակալ է իր բոլոր հավատարիմ երկրպագուներից եւ պարզապես մարդկանց, որոնք իր կողքին են: Նաեւ հավաստիացրել, որ նրանք իր համար մի մեծ ընտանիք են: Այս պատասխանից, սակայն, պարզ չդարձավ` երգչուհին խոստանո՞ւմ է Հայաստանում մենահամերգ տալ, թե՞ ոչ:
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ