
ՀՀ նվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արմեն Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:
Արմեն Գրիգորյանի հետ Մոսկվա են մեկնել նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Գոռ Երանյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը: Նրանց գործուղումն այսօրվանից մինչև մայիսի 25-ը ներառյալ է:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Արմեն Գրիգորյանի և Գոռ Երանյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Ն.Հ.