Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսում հաստատեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը 86.600 ք/կմ սահմաններով, դա ներառում է նաեւ Արցախը, բացի սա, Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին զիջել նաեւ անկլավները:
ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով երեկվա հայտարարություններին, նշում է՝ Փաշինյանը երեկ հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը հակապետական, հակասահմանադրական, հակաօրինական գործունեություն է ծավալել, ինչի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի ապագան վտանգված է.
«Ես կուզեի հարց ուղել Նիկոլ Փաշինյանին՝ մի կողմից դու իշխանություն գալուց հետո հայտարարում էիր որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հանրահավաք էիր կազմակերպում Արցախում, Շուշիում պարում էիր եւ դրանով ուզում էիր ցույց տալՙ որ դու ես տերը ամբողջ հայ ժողովրդի՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, առանց հասկանալու, որ դա մեծ վնաս է հարցնում հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ բանակցային ողջ գործընթացին»,-ասում է Օհանյանը :
Քրիստինա Մուշեղյան
Մանրամասները՝ տեսանյութում