Հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու. Հայկ Մամիջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, այն, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում, մենք ասել ենք մեկ տարի առաջ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ինչ վերաբերում է ծավալվող գործընթացներին, ապա Հանրապետականի և «Պատիվ ունեմ»-ի անունից կարող եմ ասել, որ մեզ համար պայքարը որպես այդպիսին չի էլ դադարել։ Մեզ համար պայքարի ակտիվ փուլը չի էլ դադարել», – ասաց պատգամավորը։

«Սա համազգային պայքար է։ Հույս ունեմ, որ գոնե երեկվա՝ բաց ասված տեքստից հետո, չենք լսի էլի կասկածով լի հայտարարություններ։ Յուրաքանչյուր հայ պետք է իր համար որոշում կայացնի՝ պատմության որ կողմում է ինքը՝ ճի՞շտ, թե՞ սխալ»։

Պատգամավորն ասաց, թե գիտի՝ Փաշինյանը հրաժարական է տալու։

«Ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է, ուղղակի աշխարհի պատմության ընթացքում տարբեր բռնապետեր տարբեր ձևով են գնացել։ Փաշինյանին խորհուրդ կտամ մի հատ բացի, նայի, թե ով ինչպես է գնացել, ու ինքն ընտրի իր ճակատագիրը»։




Լրահոս