ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր մենք կագնած ենք գոյաբանական վտանգի առջև. Տավուշի թեմի առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր անդրդառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ եկեղեցու վերաբերյալ, նշեց, որ այսպիսի իրավիճակում եկեղեցական-քաղաքական բաժանում չպետք է գոյություն ունենա.

«Այսօր մենք կանգնած ենք գոյաբանական վտանգի առջև, այսօր որևէ ձևով եկեղեցի, եկեղեցական, քաղաքական բաժանում, տարանջատում չպետք է գոյություն ունենա, կա մեկ ընդանրական կենսագրություն, մեկ ընդանրական նպատակ և վերջ:

Այսօր շատ մարդիկ, ովքեր մեր կողքին կանգնած են եղել, հանգչում են Եռաբլուրում, և այս ամենի դիմաց մենք չենք կարող ուրանալ մեր կենսագրությունը: Այս պարագայում ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ինչպիսի պատմաքաղաքական վերլուծության կենթարկվի եկեղեցու դերակատարությունը:

Եթե կառավարությանը լսենք, իրենց համար գերագույն արժեքը միայն փողն է, ուրիշ ոչինչ: Մենք գոյաբանական վտանգի առջև ենք, ի՞նչ եկեղեցի- պետություն խաչվելու մասին է խոսքը, և հետո եթե կառավարությունը պետությունն է, մենք պետության մաս չե՞նք կազմում որևէ ձևով: Կամ եթե մենք ընտրություններին գնում ենք քվեարկության, սրանք ինչ են էդ դեպքում, պետության գործառույթների մեջ չե՞ն մտնում»:

Մաշա Մելքոնյան 




Լրահոս