
Այսօր առավոտյան ArmLur.am-ը շրջել է Երևանի տարբեր խանութներով և սուպերմարկետներով պարզելու համար, թե ինչ թանկացումների են բախվում սպառողները, քանի որ տևական ժամանակ է տարբեր քաղաքացիներից ահազանգ ենք ստանում, որ օր-օրի ամենօրյա օգտագործման մթերքները թանկանում են:
Արդյունքում խանութի աշխատակիցներից մեկը պարզաբանեց, որ երկու ամսվա ընթացքում պանիրի կիլոգրամը թանկացել է 1000 դրամով, նախկինում միջին կարագի կիլոգրամը 3500 էր, այժմ նույն կարագի կիլոգրամը 5500 է, իսկ թթվասերը գրեթե թանկացել է 30%-ով:
Անուշ Բաբայան