
ՀՀ Ազգային ժողովn այսօր՝ մայիսի 24-ին շրունակում է իր հերթական նիստերի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:
Այսօր, մասնավորապես, խորհրդարանը կքննարկի վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն եւ քաղաքացիական պլատների դատավորների ընտրության հարցերը, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
– «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
– «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
– «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
– Կամավոր աշխատանքի մասին,
– Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
– ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
– Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում: