ԱՄՆ-ն մինչև վերջ կգնա Հայաստան-Ադրբեջան բանակցություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպը մտադրություն ունի մինչև վերջ տանել Հայաստան-Ադրբեջան բանակցություններում մինչ այժմ արձանագրված առաջընթացը:

Եվրոպայի և Եվրազիայի հարցերով ԱՄն պետքարտուղարի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը, ելույթ ունենալով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում, նախանշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում հետագա անելիքները։

Նրա խոսքերով, մայիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, որպեսզի քննարկեն մի շարք վիճելի հարցեր, որոնց թվում են եղել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության հարցը:

«Հանդիպման ժամանակ ինտենսիվ դիվանագիտական փոխհարաբերություններ են եղել երկու կողմերի միջև: Մենք մի շարք առաջարկներ ենք առաջ քաշել, որոնք թույլ են տալիս վերացնել տարաձայնությունները: Նրանք դա վերցրել են դիտարկման», ասել է Հոգանը:

Նա նաև հավելել է, որ Քիշինևում հունիսի 1-ին սպասվող հանդիպման ժամանակ կենտրոնացվելու են այն հանգամանքի վրա, թե ինչ է պետք անել, որ գործն ավարտին հասցնել:

«Մեղ երկար ճանապարհ է սպասվում»,. – ասել է դիվանագետը:




Լրահոս