Մադրիդը խելահեղ շարժման քաղաք է, որն ունի աներևակայելի էներգիա: Տեղացիները շատ հյուրընկալ են: Որպես կանոն, Մադրիդի բնակիչները ուշ են պառկում քնելու. նրանք հաճախ են հանդիպում ընկերներից ընթրիքի կամ ճաշի սեղնաի շուրջ, իսկ որոշներն էլ, գիշերային կյանքից հետո միանգամից գնում են գրասենյակ:
Իսպանիայի մայրաքաղաքի մասին հնարավոր է լսել տարբեր արտահայտություններ, ինչպիսին են՝ «Մադրիդը սպանում է ինձ» և «Մադրիդը երբեք չի քնում»: Այն եվրոպական խոշոր մեգապոլիս է, որտեղ պարում են պարեր, պատրաստում են համեղ սնուն:
Եվ այսպես, ինչ պետք է անի զբոսաշրջիկը Մադրիում: Մարդու յուրաքանչյուր տեսակ այստեղ կարող է իր համար զբաղմունք գտնել, օրինակ, թանգարանների սիրահարները կարող են այցելել երեք տարբեր թանգարաններ, իսկ նրանք, ովքեր չեն սիրում թանգարաններ, կարող են իրենց արձակուրդն անցկացնել Չուեկա մարզում: Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է թոփ 5 վայրեր, ուր պետք է այցելել Մադրիդում հանգիստն անցկացնելիս:
Թագավորական պալատ Մադրիդում
Մադրիդի Թագավորական պալատը կառուցվել է 1764 թվականին: Այն գտնվում է թագավորական ընտանիքի նախկին նստավայրի ավերակների վրա, որն ավերվել էր հրդեհի հետևանքով, որը տեղի էր ունեցել 1734 թվականին՝ Սուրբ Ծննդին ընդառաջ: Այս ամրոցը 16-րդ դարից ի վեր եղել է Իսպանիայի թագավորական ընտանիքի տունը։
Հսկայական շենքի ճակատը ստեղծվել է իտալական բարոկկո ոճով։ Ամբողջ մոնումենտալ համալիրը զբաղեցնում է 135.000 քառակուսի մետր տարածք և ունի ավելի քան 3000 սենյակ։ Այս բնութագրերից ելնելով այն կարող ենք անվանել Եվրոպայի ամենամեծ թագավորական պալատը։ Պալատի ներսում կան մի քանի նախանձելի հավաքածուներ, որոնք մեծ պատմական նշանակություն ունեն (օրինակ՝ Անտոնիո Ստրադիվարիի ստորագրած լարային գործիքները, որոնք պահվում են մատուռում, կամ հնագույն կերամիկական ծաղկամաններն ու պահարանները): Պալատում կա նաև զենքերի և զրահների հավաքածու, որոնք պատկանում էին թագավորին և թագավորական ընտանիքին 13-րդ դարից սկսած։
Չնայած շենքի և նրա գանձերի շքեղությանը, Իսպանիայի ժամանակակից իշխանությունները չեն ապրում այստեղ։ Նրանց մասնավոր նստավայրը Զարսուելա պալատն է, որը գտնվում է Մոնտե դե Էլ Պարդոյի անտառապատ տարածքում՝ Մադրիդի կենտրոնից հյուսիս։ Այնուամենայնիվ, թագավորական պալատը մնում է այն վայրը, որտեղ տեղի են ունենում բոլոր պաշտոնական իրադարձությունները և պետական կարևոր արարողությունները։
Ինչպես հասնել՝ մետրոյի 5 կամ 2 գծեր, «Ópera» կայարան
Պլազա Մայրո Մադրիդում
Պատկերացնու՞մ եք, որ Պլազա Մայորը մինչև 1580 թվականը, քաղաքի շուկայի հրապարակը չէր: Նախկինում դա մահապատիժների, հայտնի փառատոների և ցլամարտերի վայր էր։ 1600-ից 1800 թվականներին տարածքը տուժել է երեք հսկայական հրդեհներից: Եռահարկ շենքերով շրջապատված այս նրբագեղ հրապարակը հին Plaza del Arrabal-ի վերանորոգման արդյունքն է, որը պատվիրել է Ֆիլիպ II Հաբսբուրգցին, ով տեղափոխվել է Մադրիդի թագավորական արքունիք 1561 թվականին:
Առաջին աշխատանքները վստահվել են Խուան դե Էրերային, որից հետո ճարտարապետ Գոմես դե Մորան շարունակել է հրապարակի կերպարանափոխությունը՝ նորաոճ տեսք հաղորդելով սրճարաններով ու խանութներով։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է Ֆիլիպ III-ի հսկայական արձանը։ Պլազա Մայորը մուտքի 9 ճանապարհ ունի, բայց դրանցից ամենահայտնին Կուչիլերոս կամարն է, որը տանում է դեպի համանուն փողոց։ Կամարն իր անունը ստացել է դանակագործների միությունից, ովքեր այստեղ հիմնել են իրենց արհեստանոցները։ Հրապարակի տարածքում կա մի մեծ շինություն՝ Casa de la Panaderia երկու աշտարակներով, որոնք զարդարված են որմնանկարներով։
Ինչպես հասնել՝ 1,2,3,5 գծեր, «Puerta del Sol» կամ գծեր 2 և 5՝ «Ópera» կայարան
Պուերտա դել Սոլ Մադրիդում
Պուերտա դել Սոլը Մադրիդի կենտրոնական հրապարակն է, որը Իսպանիայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից է։ Այս հրապարակում է գտնվում ամենահին շենքը՝ Real Casa de Correo-ն, որի վրա կա մի մեծ ժամացույց, որի զանգերը հանդիսավոր կերպով ազդարարում են Նոր տարվա գալուստը։
Ավանդաբար, զանգի յուրաքանչյուր հարվածը երաշխավորում է նոր տարվա հաջողություն և բարգավաճում: Մայրաքաղաքի այլ հայտնի վայրերը նույնպես գտնվում են Պուերտա դել Սոլում.
- «Ելակի ծառով արջը (madroño)»-ն խորհրդանշական վայր է, որտեղ հանդիպում են սիրահարները։
- Կառլոս III թագավորի ձիավոր արձանը, պատրաստված բրոնզից։
- «Զրոյական կետը» այն վայրն է, որտեղից հաշվարկվում են Իսպանիայի բոլոր ճանապարհները։ Լեգենդ կա, որ եթե ոտք դնեք այս կետը, որը գտնվում է մայթին և նշված է «0 կմ» մակագրությամբ, և ցանկություն անեք, ապա այն անպայման կիրականանա:
Ինչպես հասնել՝ մետրոյի 1,2,3,5 գծեր «Puerta del Sol» կայարան
Բուեն Ռետիրո այգի Մադրիդում
Չնայած այն հանգամանքին, որ Բուեն Ռետիրո այգին կառուցվել է 1640 թվականին, այն մարդկանց համար բաց է դարձել միայն 1868 թվականի հեղափոխությունից հետո, երբ այգիները դարձան քաղաքային սեփականություն։
Այնտեղ կառուցվել է Բուեն Ռետիրո թատրոնը, որտեղ ելույթ են ունեցել «ոսկե դարի» (1500-1600) ամենասիրված արտիստները։
Ազնվականների համար կազմակերպված էլեգանտ երեկույթների համար կառուցվել է «Caison del Buen Retiro» գեղեցիկ հանդիսությունների սրահը։ Բացօթյա միջոցառումների և ներկայացումների համար գեղեցիկ այգիներում տեղադրվեցին երկու մեծ վանդակներ. մեկը օգտագործվում էր էկզոտիկ թռչունների որոշ տեսակների համար, մյուսը օգտագործվում էր որպես վայրի կենդանիների հետ ներկայացումների բեմ:
Իր պատմության ընթացքում Բուեն Ռետիրո զբոսայգին ենթարկվել է մի քանի վերանորոգման և վերափոխումների, և կամաց-կամաց սկսեց ընդունել նույնիսկ սովորական քաղաքացիներին. թագավոր Չարլզ III-ի շնորհիվ Մադրիդի բնակիչները կարող էին այնտեղ քայլել էլեգանտ հագուստով:
Այսօր այգու խորհրդանիշը հրաշալի Բյուրեղապակյա պալատն է, որը գտնվում է շատրվանով արհեստական լճակի ափին։ Այն կառուցվել է 1887 թվականին՝ Ֆիլիպինյան կղզիների կենդանական աշխարհը ներկայացնող հսկայական ցուցահանդես կազմակերպելու համար: Շենքն ամբողջությամբ կառուցված է մետաղյա շրջանակից և ապակյա պանելներից։ 1936 թվականին այստեղ անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնցում ընտրվեց Մանուել Ասանյան։
Որտեղ է գտնվում՝ Ազատության հրապարակ (Plaza Mayor).
Ինչպես հասնել՝ «Retiro» կայարան
Պրադո թանգարան
Պրադոն աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկն է, և արժե մի քանի ժամ հատկացնել այն այցելելու համար: Թանգարանի պատվավոր բացումը տեղի է ունեցել 1819 թ: Այս պահին Prado-ն ներկայացնում է եվրոպական արվեստի վերջին հինգ դարերի պատմությունը, որը հավաքված է ավելի քան 9000 կտավներում։
Որպես հավելում ներկայացնենք, թե ինչ է հնարավոր ուտել կամ որտեղ կարելի է մնալ Մադրիդում:
- Cosido madrileño (ապուր, որը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ կարտոֆիլ, բանջարեղեն, միս, խոզի միս, բեկոն և սիսեռ);
- հանրահայտ «Տորտիլա» (խաշած կարտոֆիլ, ձու, բուսական յուղ և աղ);
- Կալոներ Մադրիդում (շոգեխաշած տավարի ստամոքս);
- Տապաս (փոքր նախուտեստներ բանջարեղենով, ձուկով, ծովամթերքով սենդվիչների տեսքով, որոնք մատուցվում են գինու կամ գարեջրի հետ):
Հիշեք, որ Մադրիդում դուք սնվելու եք ավելի ուշ, քան եվրոպական այլ երկրներում՝ նախաճաշ ժամը 9-ին, ճաշ 14-15-ը, ընթրիք՝ 21-ից 22:
Հուշում. եթե ձեզ հարկավոր է մեկ բաժակ սուրճ խմել, մատուցողից խնդրեք բացառապես էսպրեսսո: Հակառակ դեպքում ձեզ անորոշ համով ու բուրմունքով սեւ խմիչք կբերեն։
Իսկ գիշերակացի համար տեղ գտնելը Մադրիդում բավականին հեշտ է՝ շնորհիվ մեծ թվով հյուրանոցների, հյուրատների, հանրակացարանների և սենյակների: Մադրիդում դուք իսկապես կարող եք գտնել այն, ինչ ցանկանում եք՝ սկսած թանկարժեք գերշքեղ համարներից հյուրանոցներում մինչև մինի հյուրանոցներ, որտեղ դուք ձեզ կզգաք ինչպես տանը՝ շնորհիվ տանտերերի բարության և հյուրընկալության:
Հուշում. հիշեք, որ իսպաներենում «հոսթել» տերմինը չի նշանակում «հոսթել», նման շենքերի դիզայնը համեմատվում է փոքր հյուրանոցների հետ, որտեղ կարելի է գիշերել և նախաճաշել:
Պատրաստեց Նաիրա Հովհաննիսյանը