ՀԱՐՑ. Զոհված ազատամարտիկի ընտանիք ենք եւ օգտվում էինք «Փարոս»-ից: Բայց վերջերս մեր տարածքային սոցապ ծառայությունից մեզ ասացին, որ այլեւս չենք կարող օգտվել «Փարոս»-ից, որովհետեւ կենտրոնացնում են մեկ տեղ: Հետաքրքիր է իմանալ, թե ինչն է պատճառը, որ այլեւս չենք կարող օգտվել դրամական օգնությունից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սալիմ Խաչատրյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին վճարվող ընտանեկան նպաստը 2011թ-ի սեպտեմբերի 1-ից դադարեցվել է` բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պահպանել է ընտանեկան նպաստի իրավունքը, այսինքն` այդ ընտանիքի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության սահմանած` ընտանիքի անապահովության սահմանային միավորից:
ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 668-Ն որոշմամբ սահմանված է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքներին վճարվող դրամական օգնության չափը, գործող 10.000 դրամի փոխարեն, կազմում է 30.000 դրամ, որին տրվում է հավելում` զոհված զինծառայողի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ 20.000 դրամ:
Ուuումնական հաuտատությունում առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորելու դեպքում երեխաների համար հավելումը վճարվում է մինչեւ ուuումնական հաuտատությունն ավարտելը, բայց մինչեւ նրանց 23 տարին լրանալը:
Դրամական օգնությունը վճարվում է ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 668-Ն որոշմամբ սահմանված` զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի բնօրինակը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Միաժամանակ հայտնում ենք, որ Ձեր ընտանիքին տրվող դրամական օգնությունը վճարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է հուսալ, որ զոհված ազատամարտիկների ընտանիքներին հատկացվող դրամական օգնության կենտրոնացումն ավելի պարզեցված կդարձնի վճարումների համակարգը` հնարավորություն տալով խուսափել անհարկի տեխնիկական քաշքշուկներից: