ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որն է Մաքսային միության ապրանքը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն:

Սիրարփի Հարությունյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն` Մաքսային միության ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներն են, որոնք ամբողջությամբ արտադրվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում, ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք ե ստացել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ՝ նշված օրենսգրքին եւ (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, պատրաստվել են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում նշված ենթակետի երկրորդ եւ երրորդ պարբերություններում նշված ապրանքներից եւ (կամ) օտարերկրյա ապրանքներից եւ նշված օրենսգրքին եւ (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան ձեռք են բերել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում՝ ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչեւ դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով կամ մինչեւ սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը:

 

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ քանի կատեգորիաների է բաժանված Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության:

Նշան Հայրապետյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`

1) գյուղատնտեսական նշանակության.

2) բնակավայրերի.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության.

4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.

5) հատուկ պահպանվող տարածքների.

6) հատուկ նշանակության.

7) անտառային.

8) ջրային.

9) պահուստային հողերի:

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողեր են համարվում այն հողերը, որոնք քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չեն պատկանում: Նկատենք, որ հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները՝ եռամսյակը մեկ անգամ մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:

 

 




Լրահոս