
Ինչպես արդեն հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով երեկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:
ArmLur.am-ը կառավարությունից տեղեկացավ, որ Փաշինյանի՝ Մոսկվա գտնվելու ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ կատարելով վարչապետի պարտականությունների:
Քրիստինա Մուշեղյան