Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը:
Զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը բարելավում է գրանցել՝ երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարի
զեկույցը Հայաստանին գնահատել էր 3.04:
Զեկույցում մասնավորապես նշվում է.
«Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ողջ աշխարհին ահազանգեց էքզիստենցիալ սպառնալիքի մասին, որը կարծրացող
բռնապետությունը կարող է ներկայացնել ժողովրդավարական նկրտումներ ունեցող հարևան պետությունների համար: Սակայն
նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում:
2020 թ. Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի մի մասը, որը այդ երկրի մի շրջանն էր, բայց 1994 թ. ադրբեջանական զորքերին ջախջախելուց հետո գտնվում էր տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության ներքո: 2020 թ. հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց իր տարածքային նկրտումները ռազմական միջոցներով։ 2022 թ. այն ներխուժեց
Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023թ.-ի սկզբին էլ ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերին՝ արգելափակելով կարևոր ճանապարհային կապը «բնապահպանական ցույցերի» անվան տակ։»
Զեկույցը ամբողջությամբ՝
https://freedomhouse.org/report/nations-transit/2023/war-deepens-regional-divide