ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ պատգամավորի ընկերուհին՝ դատավոր. արդյունքները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր դատավորների ընտրության հարցը: Ընտրությունը տեղի ունեցավ այսօր, որի արդյունքներն արդեն հայտնի են:

Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էին Արմեն Համլետի Դանիելյանի, Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները: Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել էր 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Քվեարկության արդյունքում Ելիզավետա Դանիելյանը ստացել է 67 ձայն և միաձայն ընտրվել այդ պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հենց Ելիզավետա Դանիելյանն է ՔՊ-ի սրտի թեկնածուն:

Իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Կարեն Համլետի Աղաջանյանի, Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի եւ Կարեն Հովհաննեսի Թումանյանի թեկնածությունները: Լիզա Գրիգորյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է, նա էր համարվում ՔՊ սրտի թեկնածուն և վերջինս ստացել է 67 կողմ ձայն:




Լրահոս