Վրան՝ Գյումրիի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թռչկանի ջրվեժի տարածքում կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարաության կասեցման
դեմ պայքարող Գյումրեցի երիտասարդների խումբը, որը միացել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը»
քաղաքացիական նախաձեռնությանը, այսօր վրան է տեղադրել Գյումրու թատերական հրապարակում
եւ ստորագրահավաք սկսել: Ստորագրահավաքին միացել են Գյումրու շատ ակտիվ երիտասարդներ
եւ այն քաղաքացիները, ովքեր դեմ են Թռչկանի ջրվեժի տարածքում իրականացվող ՀԷԿ-ի շինարարությանը:
Ստորագրահավաքի նախաձեռնողները փոխանցել են, որ 3 օր կտեւի այս բողոքի ակցիան, դրանից
հետո պայքարի այլ միջոցառումներ են նախատեսում իրականացնել: Եւ ընդհանուր առմամբ ինչպես
երիտասարդներն են նշել, իրենց պայքարի միջոցառումները շարունակական են լինելու այնքան,
մինչեւ որ ստանան ջրվեժի տարածքում շինարարության դադարեցման համար պաշտոնական փաստաթուղթ:
Ստորագրահավաքի արդյունքները նոյեմբերի 5-ին պատրաստվում են ներկայացնել Հայաստանի
բնապահպանության նախարարություն, որից հետո Գյումրիում երիտասարդները նախաձեռնել են
հանրահավաք ու երթ` ի պաշտպանություն Թռչկանի:  
“”Մեր ժողովրդի մեջ կա նման հասկացություն, որ ինչ որ որոշել են վերեւներում ՝
կանեն: Էդ մտածելակերպը պիտի փորձենք վերացնել : Կամ որ ասում են թող նախաձեռնեն, մենք
կմիանանք: Մենք հիմա նախաձեռնել ենք, թող գան միանան
“”,-շեշտում են “”Պահպանենք Թռչկանի ջրվեժը“”
քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: 




Լրահոս