ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ ռեակցիայից չեք զգում, որ չեմ ուզում խոսել. Արման Եղոյանի տարօրինակ պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վերջերս աչքի է ընկնում իր խուսափողական եւ ագրեսիվ պահվածքով:

Քիչ չէ, որ պատգամավորն առանձնապես ակտիվ չէ խորհրդարանում՝ քիչ է ելույթներ ունենում, նրա ղեկավարած հանձնաժողովը ուշ-ուշ է նիստեր հրավիրում, մի բան էլ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին:

ArmLur.am-ն այսօր փորձեց նրանից մեկնաբանություն վերցնել վարչապետի երեկվա հայտարարության վերաբերյալ՝ թե մենք 30 տարի ապրում ենք մի երկրում, որը կադաստրի վկայական չունի, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, նա սկսեց մեզ դիտողություն անել, թե չենք նկատում, որ ինքը չի ցանկանում խոսել:

Ստացվում է՝ պատգամավորին հարց ուղղելու համար այսուհետ նրա դեմքի արտահայտությունից պետք է փորձենք հասկանալ՝ տրամադրություն ունի՞ խոսելու, թե՞ ոչ, նոր միայն մոտենանք:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս