Access Now խումբը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, կանադական Citizen Lab-ը, հայկական թվային պաշտպանության CyberHUB-AM խումբը համատեղ ուսումնասիրություն է իրականացրել լրտեսական սարքի օգտագործման վերաբերյալ: Բանն այն է, որ Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, թե հայաստանյան գործիչները հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում:
Եվ այսպես, այդ խմբի հետազոտության համաձայն, լրտեսական սարքն օգտագործվել է 2020 թ նոյեմբերից մինչև 2022 թ. դեկտեմբերը և ենթադրվում է, որ արցախյան հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։ Մասնավորապես, Pegasus լրտեսող ծրագրով լսվել են «Ազատություն» ռկ-ի երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի , Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի, ՄԱԿ-ի աշխատակիցների, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի, քաղհասարակության ևս յոթ ներկայացուցիչների հեռախոսները։
Օրինակ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հեռախոսը լսվել է 2021 թվականի մայիսին, նույն տարվա մայիս-հուլիսին՝ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը: Սամվել Ֆարմանյանը ևս այս ծրագրի «զոհերից» է եղել: Հետաքրքիր է, որ լսվել է նաև նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հեռախոսը՝ 2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին։
Ն.Հ.