
Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ հայտարարությամբ դիմել էին ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
ArmLur.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանից, ով ծնունդով Ջավախքից է, ինչպես նաև «Ջավախք» հայրենակցական միության ղեկավարն է, հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է իր հայրենակիցների տեսակետը, հնարավո՞ր է արդյոք ընդառաջ գնա իր հայրենակիցների կոչին:
Վերջինս, սակայն, խուսափեց պատասխանել մեր հարցին՝ պատճառաբանելով, որ քննարկման է շտապում:
Հավանաբար, իր հայրենակիցները առաջարկն այդքան էլ ի սրտով չէ: