
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի իր բացման խոսքում նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության գլխավոր շահառում դարձել է Հայաստանը․
«Ինչպես նշեց Ղազախստանի նախագահը, ԵԱՏՄ գլխավոր շահառուն դարձել է Հայաստանը։ Հայաստանում տնտեսության աճի ամենաբարձր տեմպն է՝ 12.1%։ Դա, իհարկե, լուրջ թիվ է։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությունը»։