
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական թիմ՝ նշելով, որ պետք է հաշվի առնել նաև նրա ցանկությունը։
«Մեսսիի վերադարձը կախված է շատ բաներից։ Նա արդյունավետ ֆուտբոլիստ է, մարդ, որի հետ ես ընկերական հարաբերություններ ունեմ։ Տեսնենք՝ արդյո՞ք տեղափոխությունը կարող է տեղի ունենալ: Դա նաև կախված է նրանից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Tootmercato-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան առաջարկ է ուղարկել ֆուտբոլիստի հորը և գործակալ Խորխե Մեսսիին՝ մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագրի վերաբերյալ։ Միաժամանակ, 35-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», որը խաղացողին առաջարկել է տարեկան 500 միլիոն եվրո։