ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալներով, այս տարվա հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 տոկոս: Նույն տվյալների համաձայն՝ արդյունաբերությունն աճել է 2.4 տոկոսով, շինարարությունը՝ 16,8 տոկոսով, առեւտուրը՝ 23.2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտն էլ՝ 22,2 տոկոսով:
Տեղեկացանք, որ արտաքին առեւտրաշրջանառությունը առաջին 4 ամիսներին աճել է գրեթե կրկնակի՝ 99,4 տոկոսով: Արտահանումն աճել է ավելի քան կրկնակի՝ 109,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 93,9 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսը (գնաճը) կազմել է 6,2 տոկոս:
Ն.Հ.