Վերջնական համաձայնությունը մոտ է. ԱՄՆ Պետդեպը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ ողջունելով այն։

«Գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու խաղաղությանը շարունակական հավատարմության վերաբերյալ։ Վերջնական համաձայնությունը մոտ է, և մենք վճռական ենք մեր ընկերներին օգնելու հասնել դրան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը մայիսի 24-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր․«Ես, այո, հիմա այս ամբիոնից հայտարարում եմ, որ Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Արձագանքելով քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, թե Հայաստանն ինչու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում 86 600 քառ կմ տարածքով․ «Առաջինը՝ ճանաչել ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, երկրորդը՝ վերահաստատումն է Պրահայում Ալմա Աթայի հռչակագրի, երրորդ քայլը տարածքների կոնկրետ նշագրմամբ փոխադարձ ճանաչումն է Բրյուսելում:




Լրահոս