Armenian text to speach

ՖՈՏՈ. Եթե դժվար չի, կասեք՝ ո՞ր ամուսնացած տղամարդու հետ եմ հանդիպում. Ժաննա Վելիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համազգային թատրոն դերասանուհի Ժաննա վելիցյանը Համազգային թատրոնի դերասանուհի Ժաննա Վելիցյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից եւ «Ճիշտ այդպես» նախագծից ինստագրամի սթորի բաժնում հարց ու պատասխան է կազմակերպել իր հետեւորդների հետ, եւ պատասխանել նրանց հարցերին:

Հետեւորդներից մեկը դերասանուհուն հարցրել է. «Իսկ չե՞ս ամաչում ամուսնացած տղամարդու հետ հանդիպելուց», որին ի պատասխան Ժաննան պատասխանել է. «Այ սա նորություն էր, եթե դժվար չի, կասեք հատկապես ո՞ր ամուսնացած տղամարդու հետ եմ հանդիպում»:

Նշենք, որ Ժաննա Վելիցյանը Տաշիր քաղաքից է տեղափոխվել Երեւան: Ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր. «Հայրս սատար կանգնեց: Ասաց, որ միշտ երազել է, որ զավակներից մեկը շարունակի արվեստի որեւէ ճյուղով զբաղվել: Եվ ահա դուստրը հայտնում է, որ ուզում է դառնալ դերասանուհի: Շատ ուրախացավ եւ, իհարկե, օգնեց»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս