Նա մեր ժամանակակիցն է՝ Մերելին Վոս Սավանտ: Ապրում է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում:
Նրա ինտելեկտի IQ գործակիցը 228 միավոր է: Այդ արդյունքը նա գրանցել է դեռևս 10 տարեկանում,
որի շնորհիվ էլ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ուղղակի նշեմ, որ 135 բալից ավելի
IQ ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն՝ 86-114 միավոր է:
Մասնագետները հաշվել են բոլոր ժամանակների ամենախելացի
մարդկանց IQ-ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ՝ 185, Լեոնարդո
Դա Վինչիի մոտ՝ 150, Բախի և Դարվինի մոտ՝ 140, Կոպեռնիկոսի մոտ՝ 130:
Մերելին Սավանտը ծնվել է 1946 թվականի օգոստոսի
11-ին: Նրա ազգանունը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «իմաստուն»: Հոր և մոր կողմից
նրա նախնիները հայտնի են եղել իրենց ինտելեկտով, ընդ որում նրա ծնողները համալսարան
չեն ավարտել: Մերելինը նույնպես թողել է համալսարանը՝ սովորելով 2 տարի: Մերելինի հոր
խոսքերով «համալսարանը դա վայր է, որտեղ կարելի է ձեռք բերել մասնագիտություն, բայց
հնարավոր չէ զարգացնել ինտելեկտը»: Մերելինը ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի
հետ՝ այն մարդու, որն առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ-ն 180 միավոր է:
Նրանք ունեն չափահաս տղա, որի IQ-ն 164 միավոր է: Մերելինի կարծիքով մարդու IQ-ն
40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար: Բայց ճիշտ սնվելու դեպքում այն կարելի է մեծացնել
միջինում 20%-ով: Այսօր Մերելինը
վարում է «Հարցրու Մերելինին» սյունակը ԱՄՆ հանրահայտ ամսագրերից մեկում և թողարկում
է գրքեր: Ինտերնետում նա ունի սեփական էջը, որտեղ պատասխանում է աշխարհի տարբեր ծայրերից
եկող հարցերին: Մերելինը համոզված է, որ մարդու խելքը կախված չէ այն գիտելիքների քանակից,
որոնք մարդը հաճախ քաոսային կերպով լցնում է իր ուղեղը: Շատ մարդիկ, որոնք հանրագիտարանային
գիտելիքներ ունեն, այդպես էլ չեն կարողանում դրանք օգտագործել: Աղբյուրը armfeeds:
Աշխարհի ամենախելոք մարդը կին է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ