
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:
Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: