Վարորդներն ահազանգում են՝ հայաստանյան որոշ բենզալցակայաններում երեկվանից բենզինի գինն ավելացել է 30 դրամով: Օրինակ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը, որը վաճառվում էր 310-330 դրամով, այսօր վաճառվում է 350 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը, որը վաճառվում էր 350-380 դրամով, իսկ այսօր այն գերազանցում է 400-410 դրամը:
ArmLur.am-ը շրջել է Երեւանի բենզալցակայաններում, զրուցել է վարորդների եւ բենզալցակայանների աշխատակիցների հետ, ովքեր մեզ հետ զրույցում նույնպես դժգոհեցին գների բարձրացումից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան