Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ ամբիոնից հերթական անհասկանալի հայտարարությունն արեց՝ ասելով, թե մենք 30 տարի ապրում ենք մի երկրում, որը կադաստրի վկայականը չունի. «Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական»,-հայտարարել է Փաշինյանը:
Ըստ էության՝ Փաշինյանն իր այս հայտարարությամբ ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի գոյությունը՝ որպես իրավական պետություն, այլ հերթական անգամ հիմք է տալիս Ադրբեջանին, որպեսզի նոր տարածքային պահանջներ ներկայացնի Հայաստանին:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է 1992-98թթ. ՀՀ խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը, ի՞նչ ասել է երկրի «կադաստրի վկայական», ստացվում է՝ այսքան տարի ո՞ւմ տարածքում ենք ապրել:
-Անհաջող արտահայտություն է, խոտան: 5 տարի շարունակ նա վարժեցնում է մեր ժողովրդին իր արտառոց մտածողությամբ եւ դրան համապատասխան խոսույթով: Սկզբում դա միայն ՀԺ-ն առաջնորդողների լեզուն էր
-Պարո՛ն Սահակյան, արդյո՞ք այս հայտարարությամբ Փաշինյանը կասկածի տակ չի դնում Հայաստանի գոյությունը՝ որպես իրավական պետություն, եւ հիմք չի տալիս, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ ներկայացնի
– Թուրքական աշխարհում կա հոսանք, որը կասկածի տակ է դնում հայկական պետության գոյությունը, ադրբեջանցիները՝ ավելի շատ: Նրանք ասում են՝ ձեր հայրենիքը Հայկական բարձրավանդակում է, դուք հիմա եկել եք մեր հողերը: Նրանք մեզ այնտեղից քշեցին, բերեցին մեր տարածքների հյուսիսային այս փոքր կտորի վրա, ադրբեջանցիներն էլ մեզ դեռեւս վերբալ քշում են դեպի հարավ: Այլ կերպ ասած՝ քոչվորի ճակատագիր են թուրքական եկվորները մեզ համար նախատեսել, ու հանկարծ ՀՀ-ն հայտնվում է մի մարդու գերիշխանության ներքո, որը ներսից հաստատում է թուրքական ագրեսիան մեր նկատմամբ, աշխարհում սա անկրկնելի բան է:
Քրիստինա Մուշեղյան