
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը:
Մայիսի 26-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
ՆԳՆ-ից ևս մեկ անգամ հորդորում են, միջոցառումների անվտանգության նկատառումերից ելնելով, անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: