ՖՈՏՈ. Ուր գնալ Հռոմում. թոփ 5 վայրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իզուր չէ, որ Հռոմն անվանում են «Հավերժական քաղաք»: Չնայած իր հին պատմությանը, նրան հաջողվում է երիտասարդ մնալ։ Այս քաղաքը ականատես եղավ աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկի ծնունդին, վերելքին և անկմանը: Նրան հաջողվել է պահպանել նախաքրիստոնեական դարաշրջանի շենքերի, հուշարձանների և եզակի ճարտարապետության վեհությունը և ընդմիշտ վառ հետք թողնել գիտության, արվեստի և գրականության մեջ։ Հռոմի բազմաթիվ կառավարիչները նպաստեցին այն բանին, որ այժմ այն իրավամբ համարվում է մարդկության համաշխարհային ժառանգություն:

Այսպիսով, ուր պետք է անպայման այցելել՝ Հռոմ մեկնելիս: ArmLur.am-ը շարունակում է շարքը:

Կոլիզեում

Այն Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է, որը տեղավորել է շուրջ 50000 հանդիսատես։ Այն հնության ու պատմականության խորհրդանիշ է։

Տրևի շատրվան

Այն գտնվում է Կոլիզեումից քիչ հեռու: Հին հավատալիքների համաձայն՝ շատրվանի մեջ մետաղադրամ գցողը կրկին կվերադառնա Հռոմ։

Վատիկան

«Քաղաք քաղաքի մեջ». հենց այսպես կարող ենք անվանել Վատիկանը, որտեղ ուշադրության է արժանի Սուրբ Պետրոսի տաճարը՝ ամենամեծը Հռոմում։

Սիքստինյան կապելլա

Այստեղ են գտնվում իտալացի քանդակագործ, գեղանկարիչ Միքելանջելոյի աշխատանքները։

Հռոմի պանթեոն

Պանթեոնում են գտնվում հայտնի մարդկանց՝ իտալացի նկարիչ, ճարտարապետ Ռաֆայելի, ինչպես նաև արքաների գերեզմանները։ Պանթեոնը հայտնի է նաև աշխարհում ամենամեծը համարվող բրոնզե դռներով։

Պատրաստեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս