Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթելու է Էրդողանը․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհավաքի ձայների 53,7 տոկոսը, ասվում է թուրքական հետազոտական ​​հիմնադրամի հարցման մեջ, որը ուրբաթ օրը մեջբերում է Hürriyet թերթը։

Հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 3000 մարդ 26 նահանգներում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկան և ավելի բարձր տարիքի Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ընտրելու իրավունք ունեն և բնակվում են Թուրքիայում։

Ըստ այս հետազոտության կանխատեսումների՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կվերընտրվի ձայների 53,7%-ով։ Մոտավոր հաշվարկներով՝ երկրորդ փուլում ձայների տեղաշարժ կլինի 1,75%-ով։




Լրահոս