Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» այլեւս չեն կարողանա օգտագործել «Էլ Կլասիկո» անվանումը իրար դեմ հանդիպումն առանձնացնելու համար, հաղորդում է AS-ը։
Իսպանիայի Պատենտների եւ ապրանքային նշանների գերատեսչությունը չի բավարարել «Ռեալի» բողոքարկումն այս հարցի վերաբերյալ, քանի որ բրենդն օգտագործում է իսպանական Լա Լիգան։ Երկու ակումբներն էլ մեկ ամիս ժամանակ ունեն այս որոշումը մեկ անգամ էլ բողոքարկելու համար։
«Ռեալն» ու «Բարսելոնան» իրար դեմ պաշտոնական հանդիպումներում խաղացել են 288 անգամ։ 120 հաղթանակ է տարել «Բարսելոնան», 106 հաղթանակ՝ «Ռեալը»։ 62 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։