
Ըստ “”Ժողովուրդ””-ի ունեցած տեղեկությունների՝
մի քանի օր է՝ աշխատանքի չի ներկայանում ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Իսկ պատճառը նրա
առողջական վիճակն է: Այս տեղեկությունները հետաքրքիր են այն համատեքստում, որ շատ է
խոսվում Գ.Հակոբյանի հրաժարականի մասին: Սակայն ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը
հերքեց այս տեղեկությունները: Նա ասաց, որ հորինովի, սուտ են ե՛ւ նրա հրաժարականի,
ե՛ւ աշխատանքի չգալու մասին լուրերը: “”Պարոն Հակոբյանը սովորականի նման աշխատում է””,-
ասաց նա: