ԱՄՆ սենատորները Կիևին օգնության վերահսկման նախագծեր կներկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ սենատորները պատրաստվում են Ուկրաինային օգնության վերահսկողության խստացման օրինագծեր ներկայացնել այն բանից հետո, երբ Պենտագոնը շփոթության պատճառով մեծացրել է ԱՄՆ-ի կողմից Կիև ուղարկված սարքավորումների արժեքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին գրում է Politico թերթը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում սկանդալ էր ծագել այն հրապարակումներից հետո, թե Պենտագոնը 3 միլիարդ դոլարով թանկացրել է Ուկրաինա ուղարկվող տեխնիկայի ու սպառազինության արժեքը։ Ինչպես ընդգծել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, գների աճը չի ազդել ԱՄՆ աջակցության կամ Կիևին զենք տրամադրելու երկրի կարողության վրա։




Լրահոս