
Այսօր` մայիսի 27–ին, վթարի են ենթարկվել Արտաշատից Գառնի մրցումների մեկնող մարզիկներ։ Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 վիրավոր։ Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: