Սյունիք մտած ադրբեջանցիների գործը մտավ դատարան. Կոմբինատի աշխատակցին կյանքից զրկելու մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դադձավ, որ Հուսեյին Ախունդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեղսագրվում է մեղավորությամբ կատարված այն հանցանքները, որ նա, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Բաբիրովի հետ պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնելով Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում և կրելով հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգներ ու դրանց համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի մուտք գործելու և իրենց հետ մաքսանենգ ճանապարհով հրազեն ու ռազմամթերք տեղափոխելու դիտավորությամբ, 2023 թվականի ապրիլի 7-ին, նախնական համաձայնությամբ մոտենալով Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին, դիտավորությամբ խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, շրջանցել են ՀՀ պետական սահմանի անցման կետերը և Սյունիքի մարզի վարչական տարածքով նույն օրն ապօրինի՝ առանց պատշաճ թույլտվության, հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ու մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք՝ միաժամանակ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, առանց մաքսային հսկողության, ապօրինի պահել և տեղափոխել են հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգեր ու ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Այնուհետև, Հուսեյին Ախունդովն ու Ագշին Բաբիրովն իրենց մոտ ապօրինի պահելով հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգերն ու ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտները, 2023 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 05-ի սահմաններում, հասել են Սյունիքի մարզի Բնունիս գյուղ, որտեղ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, փորձել են ապօրինի մուտք գործել Շուշիկ Մաթևոսյանի բնակության՝ Բնունիս գյուղի, 1-ին փողոցի, տուն 1 հասցեի բնակարան և կատարել գույքի՝ այն է սննդամթերքի և հագուստի գաղտնի հափշտակություն, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ նույն պահին բնակարանում գտնվող Շուշիկ Մաթևոսյանը նկատելով Ա.Բաբիրովին և Հ.Ախունդովին, տան մուտքի դուռը ներսից կողպել է և թույլ չի տվել վերջիններիս մուտք գործել բնակարան: Միևնույն ժամանակ Ա.Բաբիրովը և Հ.Ախունդովը բռնվելու վախից դրդված, որևէ գործողություն չեն ձեռնարկել և որևէ պահանջ չեն ներկայացրել բնակարան մուտք գործելու և գույք հափշտակելու ուղղությամբ, փոխարենը՝ տվյալ պահին Շուշիկ Մաթևոսյանին լռեցնելու, օգնության կանչից զերծ պահելու նպատակով, իրենց մոտ պահվող հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգերն ուղղել են վերջինիս ուղղությամբ և շարժվել նրա կողմ՝ այդպիսով զենքի գործադրմամբ կատարելով սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ ներկայացնող գործողություններ:

Բացի այդ, Ա.Հուսեյինը 2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 12-ի սահմաներում, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք, նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Ժորայի Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, ով ստացված հրազենային վնասվածքներից մահացել է:

Այնուհետև, Հ.Ախունդովը տեսաուղերձ նկարահանելու և այն իր համերկրացիների շրջանում տարածելու նպատակով, Հ.Մելիքսեթյանին բազմաթիվ հրազենային վնասվածքներ պատճառելուց հետո հափշտակել է Հ.Մելիքսեթյանի դիակի կողքին ընկած բջջային հեռախոսը, բացի այդ, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար որպես միջոց օգտագործելու նպատակով, փորձել է հափշտակել հենակետի տարածքում կայանված ավտոմեքենան, սակայն չկարողանալով գործարկել շարժիչը, դիմել է փախուստի և հեռանալով դեպքի վայրից, հափշտակված և իր կողմից տնօրինվող բջջային հեռախոսով նկարահանել է տեսաուղերձ, նշելով. «Փառք մեզ ստեղծած Ալլահին: Եկել մխրճվել ենք Հայաստանի մեջ: Հայերին ստիպել ենք արյուն կուլ տալ: 400-500 հայի գլուխ ենք կտրել: Հիմա դեռ ողջ ենք, չենք մահացել: Տա՜ Ալլահը, չենք մահանա: Եթե մահանանք էլ, թող բոլորը իրենց իրավունքը մեզ հալալ անեն: Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքը բարձր պահողն ենք», ինչից հետո հափշտակված բջջայինում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել է իր էջում: Այնուհետև Հ.Ախունդովը կրկին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու դիտավորությամբ, ոտքով շարժվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր պարզելով վերջինիս Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Գործը մտել է դատարան, ու այն կքննի Սյունիքի դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Ք.Մ.




Լրահոս