
Չինաստանն ուկրաինական ճգնաժամի հարցով ամրապնդելու է երկխոսությունը ռուսական և ուկրաինական կողմերի հետ ու ջանքեր է գործադրելու խնդրի քաղաքական կարգավորման նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Խուեյը։
«Չինաստանը, հենվելով «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը» փաստաթղթի վրա, կշարունակի ամրապնդել փոխգործակցությունը և երկխոսությունը բոլոր կողմերի՝ այդ թվում և Ռուսաստանի հետ, գործադրել իրական ջանքեր՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման նպատակով»․- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա։