Խաղաղության պայմանագիր կնքելու համար լուրջ խոչընդոտներ գրեթե չկան․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Հայաստանի հետ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը, հաղորդում է Interfax-ը։

«Հայաստանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չկան։

Առաջիկայում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը, կարող է կնքվել խաղաղության պայմանագիր»,- ասել է Ադրբեջանի նախագահը մայիսի 28-ին Լաչինի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։




Լրահոս