
Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում թունավորման բռնկումից հետո հաստատության մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
«Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում»,– ասված է տեսչական մարմնի հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ին թունավորում չճշտված ախտորոշմամբ 16 երեխա է տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել են լաբորատոր հետազոտության, և հայտնաբերվել են անհամապատասխանություններ։