
Սոթքի բաց հանքավայրը ապրիլի 15- ից փակ է, չի շահագործվում։
Հիշեցնենք, որ դեռևս դեռևս, ապրիլի 14-ին, երբ հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, հանքի ղեկավարությունը աշխատակիցներին հորդորել էր տուն գնալ, ու սպասել, մինչև կկարողանան հանքի անվտանգության հարցերը լուծել: Մինչև այսօր հանքը փակ է, իսկ 500-ից ավելի աշխատողներ մնացել են առանց աշխատանքի` հայտնվելով սոցիալական լուրջ խնդրի առաջ:
ArmLur.am-ը զրուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ պարզելու համար, թե ինչպես են լուծելու այս հարցերը: