ՄԱՅԻՍԻ 30-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի, ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի, «Ընտանիք և համայնք» կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Սաֆարյանի, «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Սաբինե». աջակցություն երեխաներին և երիտասարդներին ծրագրերի ղեկավար Թամարա Սիմոնյան ասուլիսը:
ԹԵՄԱ.- Երեխաների միջազգային օրվան ընդառաջ. Երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերն ու ոլորտի խնդիրները:
***