Արդեն հայտնի է, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ու այս ընթացքում բոլոր վարորդները ջանասիրաբար «մաքրում», հեռացնում էին մեքենաների դիմապակինների վրայի «պլյոնկաները»:
Բայց արի ու տես, որ հայրենի իշխանությունները մտքափոխվել են: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցչները ու որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած հանդուրժել այն վարորդներին, ովքեր չեն կատարելու պահանջները: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սա արվում է նաև հայրենի իշխանության համար, քանի որ վերջիններս չեն էլ պատրաստվում «պլյոնկա» պոկել:
Հիշեցնենք, որ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: