
Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ խնձորի այգիներին հարակից բռկվել էր խոտածածկ տարածք։ Այդ մասին, ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, ահազանգ է ստացվել երեկ ժամը 16:27-ին։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել 17:10-ին։Այրվել է 324 խնձորենի և 1 հա խոտածածկ տարածք։