ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը մասամբ է բավարարել ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը՝ 166 հիմնական դպրոց ներխուժած տղամարդուն կալանավորելու մասով: ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դիմել էին դատարան՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությամբ, սակայն դատարանը որոշել է տղամարդու նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը եւ 2 միլիոն դրամի չափով գրավը:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պարզվել են Երեւան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած խուլիգանության, աշակերտների նկատմամբ կատարված բռնությունների մի շարք էական հանգամանքներ։
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասված էր. «Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից զեկուցագիր, ինչպես նաեւ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ 2023թ. մայիսի 11-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, մի քանի անձանց կողմից Երեւան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական հստատությունում մանկավարժների եւ աշակերտների հետ վիճաբանության, վերջիններիցս երկուսին հարվածելու եւ վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։
Բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ այդ ուսհաստատությունից նշված օրն իրենց մոտ տեղափոխված երկու անչափահասներից մեկը ստացել է քթի կոտրվածք, մյուսը՝ կզակի ու լեզվի վնասվածք:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ ձեւավորվել է քննչական խումբ:
Վնասվածք ստացած անչափահասները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հանցանք կատարած լինելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ նույն օրը ձերբակալվել է մեկ անձ։
Կատարված վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս քննությամբ դեռեւս չպարզված 4 անձանց հետ խմբի կազմում 2023թ. մայիսի 11-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, մուտք է գործել նշված ուսհաստատություն։ Չհարգելով հասարակությանը, արհամարհելով օրենքների եւ բարոյական նորմերի պահանջները՝ նույն դպրոցի աշակերտների կողմից մինչեւ այդ որդուն վիրավորելու չնչին առիթով նա սկսել է վիճաբանել աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Այդ ընթացքում նույն խուլիգանական մղումներով վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել երկու աշակերտների՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները, հնչեցրել հայհոյանքներ։
Այդ գործողությունների արդյունքում տեւականորեն խաթարվել է դպրոցի բնականոն գործունեությունը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 12-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 9-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։
Նրան ներկայացվել է մեղադրանք. վերջինս ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԻ ԿՈԿԱԻՆ
Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել՝ 2.7 տոննա: Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար:
Թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ պայքարի գործողությունը համակարգել եւ գլխավորել է Ռեջո Կալաբրիայի շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը:
Ըստ վարչության տարածած մամուլի հաղորդագրության՝ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի եւ հիանալի պահպանված վիճակում»: Այն թմրանյութեր վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ:
ANSA-ն նշում է, որ 2021 թ.-ի հունվարից մինչեւ հիմա Ջոյա Տոաուրոյի նավահանգստում իրավապահների կողմից առգրավվել է 37 տոննա կոկաին:
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀՀ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու 7 ուղեկցողների հետ միասին մայիսի 16-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եւ շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ. տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։
Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաեւ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ին, բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):
2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲ ընկերության մեծահասակաների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ.Գ.-ի եւ բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձեւակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Նախաքննությամբ պարզվել է, որ Թ.Գ.-ն, 2004 թվականից աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալի պաշտոնում, 2014 թվականի մայիսից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձեւակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի եւ բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ, օժանդակել է բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 908 մլն 47 հազար 850 դրամի հափշտակությանը:
2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներն ուղարկել է Քննչական կոմիտե Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալներին նոր մեղադրանք ներկայացնելու նպատակով: ՔՐԵԱԿԱՆ
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ին, բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):
2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲ ընկերության մեծահասակաների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ.Գ.-ի եւ բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձեւակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Նախաքննությամբ պարզվել է, որ Թ.Գ.-ն, 2004 թվականից աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալի պաշտոնում, 2014 թվականի մայիսից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձեւակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի եւ բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ, օժանդակել է բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 908 մլն 47 հազար 850 դրամի հափշտակությանը:
2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներն ուղարկել է Քննչական կոմիտե Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալներին նոր մեղադրանք ներկայացնելու նպատակով: