ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանի Փավստոս Բուզանդի փողոցի Խաչքարերի պուրակում կայացավ  հայ-լեհական դարավոր բարեկամությանը եւ Սբ Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ դիմումի հիման վրա կազմված վկայականը կամ տեղեկանքը արդյոք պետք է ստանալ այն սպասարկման գրասենյակից, որտեղ ներկայացվել է դիմումը, թե կարելի է ստանալ նաեւ սպասարկման այլ գրասենյակից:

Մհեր Մարկոսյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետեւել իր դիմումի քննարկման ընթացքին:

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաեւ ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:

 

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ապրանքները «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու դեպքում ինչ ժամկետ է տրամադրվում անձին:

Դավիթ Միսակյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Միսակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուի դիմումի հիման վրա՝ ելնելով այդ ներմուծման նպատակներից եւ հանգամանքներից, եւ չի կարող գերազանցել 2 (երկու) տարին ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու օրվանից՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, երբ ապրանքների առանձին կատեգորիաների համար, կախված Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծման նպատակներից, Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել ժամանակավոր ներմուծման ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

Ապրանքները մի քանի անգամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել նշված ժամկետը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար չի տրամադրվում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաեւ նշված հոդվածով սահմանված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման պայմանները չկատարելու դեպքում կիրառվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատում:

 




Լրահոս