ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԱՏԵՍՏԱՎՈՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված  կարգի պահանջների:

 

Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից  մինչեւ մայիսի  26-ը՝ ժամը 18:00-ն:

Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետեւյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք, ըստ առարկաների, հրապարակված են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր եւ պատասխաններ բաժին/:

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու եւ նախընտրած վերապատրաստող կազմակերպությունը ցանկից ընտրելու  համար տրամադրում ենք վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 10-ի N 633-Ա/2 հրամանի:

Ստորեւ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ գրանցվելու եւ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով՝

l «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 060 710212/,

l «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/,

l «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 077 230277/,

l «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ. փոստ՝ [email protected][email protected], հեռ.՝ 095 171415/,

l Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:

Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:

 




Լրահոս