ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանում ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կարո՞ղ եք ասել՝ որոնք են համարվում հողային սուբյեկտները։

Վահե Գալստյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողային հարաբերությունների սուբյեկտներ են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական անձինք եւ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ՝ որը չի համարվում պարտադիր կամ հարկադիր աշխատանք:

Մելինե Միրզոյան (38 տարեկան) 

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

-այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը,

-զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը,

-յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանը սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որեւէ ձեւի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:

 




Լրահոս