ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միասին խփենք վաղվա գոլը. Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խփենք վաղվա գոլը միասին…Հայաստանում մայիսի 28-ին մեկնարկել է ֆուտբոլային կարևորագույն իրադարձություն` Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որը մարզերի 160 պատանու տալիս է հնարավորություն՝ մարզվելու աշխարհահռչակ մարզիչների մոտ:

Ճամբարին մասնակցում են մարզերի 11-15 տարեկան այն պատանիները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, եւ աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում իրենց տաղանդով ու խաղով:

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբար բարեգործական նախաձեռնությունն «Ամերիաբանկ»-ինն է, որին միացել են նաեւ Հայաստանի առաջատար բրենդերը՝ Team Telecom Armenia-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Տաշիր ընկերությունների խումբը:

«Ամերիաբանկ»-ի Մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը նշում է՝ նախաձեռնության հիմնական նպատակը հայ պատանիների իրական ներուժը բացահայտելն է:

Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանն էլ ընդգծում է` միանալով նախաձեռնությանը, Team Telecom-ը նպատակ ունի նպաստել ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Հայ պատանիներին մարզելու նպատակով Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոզեսոնը եւ Վիրիո Պերելլին:

Ֆուտբոլային այս ճամբարը կարծրատիպեր է կոտրում նաեւ այն առումով, որ մասնակցում են ոչ միայն տղաներ, այլ նաեւ աղջիկներ, ովքեր ևս իրենց ապագան տեսնում են պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

Մարզիչները, բացի հսկայական փորձից, իրենց հետ նաև անակնկալ նվերներ են բերել: Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող Լուկա Ամադեսին Միլան ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների ստորագրությամբ շապիկ նվիրեց Ամերիաբանկի ներկայացուցիչ Ռեբեկա Հակոբյանին, իսկ Ճամբարի տնօրեն Կլադուդիա Զոլան պատահականության սկզբունքով ներկա լրագրողներից մեկին նվիրեց ասուլիսի խոսնակների ստորագրություններով գնդակ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս