Պատգամավոր Արմեն Ռուստամյանը մեկնում է Փարիզ և Լոնդոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մայիսի 29–ից հունիսի 3-ը գործուղվում է Եվրոպա։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից, որոշումը կայացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 29-31-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), ինչպես նաեւ ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 1-3-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանին»,- ասվում է որոշման մեջ։




Լրահոս