
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 09:30-19:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան գյուղի և Մայիսյան գյուղի՝ Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: